Փաշինյանի հայտարարությունը Սամվել Կարապետյանի աջակիցների խոշոր ցույցը կանխելու միջոց էր. Հակոբյան
02 Հուլիսի 2025, 21:28
ՀՀ իշխանությունը սոցիալ-հոգեբանական դասական գործիքակազմ է օգտագործում՝ սպասելով հանրության հակազդեցությանը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Լիբանանի «Զարթոնք» թերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն՝ անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությանն ու Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։
Հակոբյանի խոսքով՝ այս իշխանությանը պետք է հասկացնել, որ քաղաքականության և ազգային գործում «բարակ գիծ» կա, և որ եկեղեցին կատարում է իր ազգային գործը։
Խոսելով «Տաշիր Գրուպ»-ի դեմ սկսված գործողությունների մասին՝ Հակոբյանը նշել է, որ սա դասական հալածանքի վառ օրինակ է․ «Կարծում եմ՝ սա վախի և դասական հալածանքի վառ օրինակ է։ Բացի այդ, սա փորձ էր՝ կանխելու հուլիսի 4-ի հավանական խոշոր ցույցը»։
Մանրամասները՝ տեսանյութում։