Առաջին հայ անկախ արտիստը տեղ է զբաղեցրել Billboard-ի հիթ-շքերթում

12 Հուլիսի 2023, 17:00

Հայեր | Մշակույթ

Երաժշտական պրոդյուսեր, երգահան և կոմպոզիտոր Վահագն Ստեփանյանը դարձել է առաջին հայ անկախ արտիստը, որ տեղ է զբաղեցրել Billboard-ի հիթ-շքերթում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝  նրա «A New Chapter» ձայնասկավառակը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը «Billboard Contemporary Jazz Albums» աղյուսակում։

Ձայնասկավառակը ստեղծելիս Ստեփանյանը համագործակցել է այնպիսի ճանաչված  արտիստների հետ, ինչպիսիք են Դեյվ Կոզը, Էրիկ Մուրը, Գրեգ Հոուն, Իդա Նիլսենը, Մարկ Լետիերին և Ֆիլիպ Լասիտերը:

Վահագնը նաև «Գրեմմի»-ի միակ քվեարկող անդամն է Հայաստանից, որ ներկայացնում է Լոս Անջելեսի «Chapter»-ը:

Հիմա եթերում