Լիպարիտ Ավետիսյանը թողարկել է իր առաջին ալբոմը

05 Հուլիսի 2025, 19:28

Մշակույթ

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը ձայնագրել է իր առաջին սկավառակը։ Այն թողարկվել է ամերիկյան «Delos» ձայնագրման ընկերության կողմից, որը մասնագիտացած է ակադեմիական երաժշտության ոլորտում։

«Beloved Arias» խորագրով ալբոմում տեղ են գտել օպերային ամենահայտնի արիաները, որոնք նա կատարել է աշխարհի խոշորագույն թատրոններում՝ Թագավորական օպերային թատրոնում, Վիեննայի պետական օպերայում, Ցյուրիխի օպերայում, Բավարիայի պետական օպերայում, Դրեզդենի օպերայում, Սիեթլի օպերայում և Teatro Colón-ում: Ձայնասկավառակում ընդգրկվել են նաև հայկական ժողովրդական երգեր։

Ալբոմը ձայնագրվել է Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ՝ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ։