Եվա Գևորգյանը հյուրախաղերով մեկնում է Ավստրալիա

06 Հուլիսի 2025, 19:20

Մշակույթ

Ռուսաստանաբնակ հայազգի հայտնի վիրտուոզ դաշնակահարուհի, ICMA (International Classical Music Award) մրցանակի դափնեկիր «Տարվա հայտնություն» անվանակարգում, «Ռուսաստանի երիտասարդ տաղանդներ» համառուսաստանյան մրցույթի դափնեկիր, աշխարհում «Young Yamaha Artist»-ի միակ տիտղոսակիր Եվա Գևորգյանը համերգային շրջագայության է մեկնում Ավստրալիա։

21-ամյա դաշնակահարուհին չորս մենահամերգով հանդես կգա Սիդնեյում։ Հուլիսի 7-ին նա ելույթ կունենա «City Recital Hall» համերգասրահում,իսկ հուլիսի 11-ին, 12-ին և 13-ին՝ Սիդնեյի օպերային թատրոնում։