Ոսկե հորդայի մայրաքաղաքում հայտնաբերվել է հայերի, կովկասցիների և թաթարների նախնիների ԴՆԹ

09 Հուլիսի 2025, 10:10

Հայեր

Բոլգար հնագույն քաղաքում՝ Ոսկե հորդայի առաջին մայրաքաղաքում, գիտնականներն առաջին անգամ վերծանել են 14-րդ դարում այստեղ ապրած մարդկանց ԴՆԹ-ն։ «Սիրիուս» գիտական համալսարանի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ընդհանուր գենետիկայի ինստիտուտի և Մոսկվայի պետական համալսարանի մասնագետների կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել զարմանալի էթնիկ բազմազանություն:

Գենետիկները ուսումնասիրել են հայկական ծագում ունեցող քրիստոնեական տաճարի մոտ հայտնաբերված երեք մարդու մնացորդները։ Վերլուծությունը ցույց է տվել, որ երկու տղամարդիկ եղել են եկվորներ. մեկը՝ հայերին բնորոշ գենետիկ խմբով, մյուսը՝ Կովկասի և Թուրքիայի ժողովուրդներին։ Մոտակայքում թաղված կինն ունեցել է Պովոլժիեի շրջանի բնիկ բնակիչների գեներ, որոնք մոտ են ժամանակակից թաթարների և բաշկիրների նախնիներին:

Այս արդյունքները հաստատում են, որ Բոլգարն իսկական մշակութային խաչմերուկ է եղել, որտեղ խաչվում էին տարբեր էթնոսներ և քաղաքակրթություններ։ Հնագիտական գտածոներ-հայկական արձանագրություններն ու կովկասյան զարդերն այժմ ապահովված են գենետիկ տվյալներով: Հետազոտողները չեն բացառում, որ եկվորները կարող էին ամուսնական կապ ունենալ տեղացիների հետ, սակայն վերջնական եզրակացությունների համար կպահանջվի ավելի շատ մնացորդների ուսումնասիրություն:

Հիմա եթերում