Հայ քանդակագործը նվեր է մատուցել Իսպանիայի արքայադուստր Լեոնորին
Իսպանական «Vanitatis» ամսագրում հոդված է հրապարակվել այն նվերի մասին, որը հայ քանդակագործ Սարգիս Եսայանն արել է Աստուրիայի գահաժառանգ արքայադուստր Լեոնորին:
««Հայտնի է, որ 14-րդ դարում Խուան I Կաստիլացին հայ Լևոն 5-րդ թագավորին փրկել է մահմեդականներից և նրան նշանակել Մադրիդի կառավարիչ։ Դա Մադրիդը դարձնում է ինչ-որ իմաստով Հայաստանի մայրաքաղաք, նախքան այն կդառնա Իսպանիայի մայրաքաղաք…
Իմ հայ բարեկամն աշխատում է հյուրանոցում, որտեղ արքայական ընտանիքը մնում է, երբ գալիս է Աստուրիայի նահանգի մայրաքաղաք Օվիեդո։ Նա էլ հենց օգնել է կիսանդրին փոխանցել արքայադստերը, որը նա ընդունել է երախտագիտությամբ», — պատմել է քանդակագործը։
Այս նվերը, որը միավորում է երկու երկրներին արվեստի, պատմության միջոցով, այժմ թագավորական ընտանիքի պաշտոնական արխիվի մաս է կազմում»,- գրում է հրատարակությունը:
