ՀՀ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին. Մետաքսե Հակոբյան
09 Հուլիսի 2025, 14:23
ՀՀ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին, և այն, ինչ տեղի է ունենում արտաքին քաղաքական դաշտում, ներքին կառավարման կարիք ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Մենք տեսանք Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը օկուպացված Ստեփանակերտում: Այս հանդիպման արդյունքներով արված հայտարարություններից հասկանալի դարձավ, որ արտաքին քաղաքականության մեջ որոշում կա, որը լավը չէ Հայաստանի համար: Եվ, հետևաբար, այն ցասումը, որը սպասվում է ժողովրդի կողմից, ինչ-որ կերպ պետք է կառավարել»,- ասել է Մետաքսե Հակոբյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունը վախենում է բոլորից, բացի սեփական ժողովրդից: