Մարիամ Մերաբովան հրապարակել է Իժևսկում կայացած իր առաջին համերգի կադրերը
10 Հուլիսի 2025, 00:20
Ռուսաստանաբնակ հայազգի երգչուհի, երգահան, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Մարիամ Մերաբովան հրապարակել է Իժևսկում կայացած իր առաջին համերգի կադրերը:
«Իմ առաջին համերգն այս քաղաքում և միանգամից Օլեգ Լունդստրեմի անվան նվագախմբի հետ՝ մաեստրո Բորիս Ֆրումկինի ղեկավարությամբ։ Սա անհավատալի երեկո էր՝ ջերմ, հզոր, լի երաժշտությամբ, ուշադրությամբ և իսկական մարդկային լույսով։ Շնորհակալ եմ Իժևսկին այսպիսի անկեղծ ընդունելության, ծափահարությունների և այն մթնոլորտի համար, որում ցանկանում ես հավերժ երգել»,- գրել է Մերաբովան: