Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
10 Հուլիսի 2025, 09:19
Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։
Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։