Թունավոր առաջնորդները հետապնդում են մարդկանց ճիշտ արարքների համար. Արամ Համբարյան

10 Հուլիսի 2025, 11:11

Քաղաքականություն

Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարություն է տարածել՝ ի պաշտպանություն բարերար և գործարար Սամվել Կարապետյանի:

«Վատ առաջնորդները խստորեն պատժում են սխալների համար։ Բայց իսկապես թունավոր առաջնորդները նրանք են, ովքեր հետապնդում են ճիշտ բան անելու համար: Ինչպես Փաշինյանը, որը պատժում է Սամվել Կարապետյանին՝ Հայաստանի ամենաառատաձեռն բարերարներից և առաջատար գործարարներից մեկին։ Նա հարձակման է ենթարկվել ոչ թե մեղքերի, այլ առաքինությունների համար», — սոցցանցում գրել է Համբարյանը։