Սանկտ Պետերբուրգի Եկատերինյան պալատում Արամ Խաչատրյանին նվիրված համերգ կկայանա
«Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային երաժշտական փառատոնը հուլիսի 15-ին Եկատերինյան պալատում հայ եւ խորհրդային ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված համերգ է անցկացնելու: Փառատոնին կմասնակցեն իտալական բեմի աստղ Սիմոնե Զանկինին եւ մեր ժամանակների առաջատար դիրիժոր Կարեն Դուրգարյանը:
Էքսպրեսիվ և վիրտուոզ Սիմոնե Զանկինին՝ միջազգային խոշորագույն մրցույթների դափնեկիր, ով ամբողջ աշխարհում հայտնի է որպես իմպրովիզների վարպետ, կկատարի մեր ժամանակների ամենաառանձնահատուկ կոմպոզիտորներից մեկի՝ Ռոբերտո Դի Մարինոյի ստեղծագործությունները, Աստոր Պիացոլայի անմահ հիթերը և «Լիբերտանգոն»։
Համերգին կհնչեն համաշխարհային համբավ ձեռք բերած և Հայաստանի մշակույթի խորհրդանիշներից մեկը դարձած կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: