Փաշինյանը նախահարձակ է լինում, ինչպես օսմանցիք ապրիլի 24-ից առաջ. Գարագավորյան
10 Հուլիսի 2025, 18:00
Վերջին օրերին տեղի ունեցող ձերբակալությունները Փաշինյանի և Ալիևի համատեղ քաղաքականության արդյունքն են: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Նժդեհ Գարագավորյանը:
«Մենք մեզ շատ վատ ենք զգում, երբ տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանը ներկայացնող պատվիրակությունը ողջագուրվում Ադրբեջանը ներկայացնող պատվիրակության հետ: Եվ անհնար է այդ կադրերը տեսնելուց հետո չմտածել, որ ՀՀ-ում վերջին օրերին տեղի ունեցող ձերբակալությունները, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համատեղ քաղաքականության արդյունքն են: Այս ամենն ուղղակի անընդունելի է: Բոլորի դիմաց Փաշինյանի դիմակը պատռվել է»,- նշել է Գարագավորյանը:
Վերջինիս խոսքով՝ հայ ժողովրդին առաջիկայում ցավալի օրեր են սպասվում:
«Սեպտեմբերին քաղաքակաան գործընթացներ են սպասվում, և Նիկոլ Փաշինյանը նախահարձակ է լինում, ինչպես օսմանցիք ապրիլի 24-ից առաջ: Բոլոր այն մարդիկ, որոնք կարող են ցանկացած գործընթացի վրա ազդեցություն ունենալ, Փաշինյանի ռեժիմը փորձում է նրանց մեկ առ մեկ վախեցնել»,- եզրափակել է Գարագավորյանը: