Հայաստանն իդեալական ուիքենդ-երթուղի է ԱՄԷ-ից ժամանող ճանապարհորդների համար․ «The National»

11 Հուլիսի 2025, 16:20

Մշակույթ

ԱՄԷ-ում հրատարակվող «The National» պարբերականը հրապարակել է հոդված՝ նվիրված ԱՄԷ-ից զբոսաշրջիկների համար Հայաստան այցելելու հնարավորություններին։ Նյութում ընդգծվում է, որ առանց վիզային ռեժիմի և ընդամենը երեք ժամ տևող թռիչքի շնորհիվ Հայաստանը հատկապես գրավիչ է դառնում կարճատև արձակուրդների համար։

Հեղինակները նշում են երկրի հարուստ մշակութային և բնական գունապնակը՝ սկսած Երևանի հարմարավետ փողոցներից՝ վարդագույն տուֆից կառուցված ճարտարապետությամբ, մինչև Գառնիի պատմական տաճարը և ժայռի մեջ փորված Գեղարդի վանքը։

Առաջարկվող վայրերի թվում են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, գեղատեսիլ Սևանա լիճը, Մատենադարանը և Ժամանակակից արվեստի թանգարանը։