Տուլայում բացվել է նկարիչ Եղիշե Թադևոսյանին նվիրված ցուցահանդեսը
12 Հուլիսի 2025, 12:40
Տուլայի մարզի Վ. Դ. Պոլենովի անվան արգելոց-թանգարանում հուլիսի 10-ից մինչև փետրվարի 1-ը կգործի «Որքան երջանիկ տարիներ եմ անցկացրել ձեզ հետ…» խորագրով ցուցահանդես։
Ցուցադրությունը նվիրված է հայ նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 155-ամյակին։
Ցուցահանդեսում ներկայացված են Թադևոսյանի 40 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ թանգարան-արգելոցի հավաքածուից, նկարչի էտյուդներն ու էսքիզները, նրա շրջապատի նկարիչների՝ Վասիլի Պոլենովի, Ելիզավետա Կրուգլիկովայի, Ալեքսանդր Գոլովինի ստեղծագործությունները, ինչպես նաև արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ։



