Ղրիմից Սուսաննա Մկրտչյանը բռնցքամարտի Ռուսաստանի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել
11 Հուլիսի 2025, 19:52
Ղրիմից Սուսաննա Մկրտչյանը բռնցքամարտի Ռուսաստանի պատանիների և աղջիկների (13-14 տարեկան) առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնել է Ղրիմի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիան։
Նրա մարզիչներն են Յուրի Շելեմենցևը և Սուսաննա Շելեմենցևան։
Առաջնությունը տեղի է ունեցել Սիկտիվկար քաղաքում հունիսի 22-ից հուլիսի 2-ը։
