Եվա Գևորգյանը ելույթ կունենա Սիդնեյի Սիմֆոնիկ նվագախմբի հետ

12 Հուլիսի 2025, 17:10

Մշակույթ

Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբի հետ կայանալիք համերգից առաջ կիսվել է փորձի կադրերով: Ծրագրում ընդգրկված է Մանուել դե Ֆայայի «Գիշերները իսպանական այգիներում» ստեղծագործությունը։

Ֆայայի ստեղծագործությունների մեջ առանձնանում են հայրենի Անդալուզիային նվիրված ստեղծագործությունները, որոնց թվում է դաշնամուրի և նվագախմբի համար «Գիշերները իսպանիայի այգիներում» սյուիտը։