Մարիամ Մերաբովան զուգերգ է ձայնագրել Սերգեյ Պենկինի հետ
12 Հուլիսի 2025, 18:00
Ռուսաստանաբնակ հայազգի երգչուհի, երգահան, դերասանուհի, հաղորդավարուհի Մարիամ Մերաբովան զուգերգ է ձայնագրել երգիչ Սերգեյ Պենկինի հետ և համացանցում ներկայացրել երգի պրեմիերան:
«Մեծ ուրախությամբ արձագանքեցի իմ սիրելի, անհավանական Սերգեյ Պենկինի հետ դուետ ձայնագրելու առաջարկին։ Սա յուրահատուկ երգ է։ Շատ բազմաշերտ, խորը, լի այն իմաստներով, որոնք հիմա հուզում են մեզանից յուրաքանչյուրին։ Մենք ամեն ինչ դրել ենք դրա մեջ՝ ձայն, շունչ, գիտակցություն, հույս:
Թվում է, թե մեզ մոտ ստացվել է իսկապես ծավալուն և ազնիվ դուետ: Այն դեպքն է, երբ ուզում ես լսել և լսել։ Մեծ հույս ունեմ, որ այս երգը կդիպչի նաև ձեր սրտին», — գրել է Մերաբովան։