Օրինականության, հայրենիքի պաշտպանության մասին խոսողների նկատմամբ այլ կերպ է կիրառվում օրենքը. Մկրտիչ Դավթյան

14 Հուլիսի 2025, 16:23

Քաղաքականություն

Քաղաքացիները, որոնք խոսում են օրինականության, հայրենիքի պաշտպանության, անձի անձեռնմխելիության մասին, նրանց նկատմամբ այլ կերպ է կիրառվում օրենքը: ՀՅԴ անդամների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների մասին փաստաբանների ասուլիսում հայտարարել է Մկրտիչ Դավթյանը:

«Օրինակ՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով ասվում է, որ անձը ձերբակալման պահից պետք է պաշտպան ունենա: 7 անձի ձերբակալելուց 4 ժամ սպասել են, չեն ներգրավել և թողել հեռացել են: Հաջորդ օրը գնացել եմ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական մարմին որպես Տարոն Գեղամի Մանուկյանի պաշտպան: Պետի տեղակալն ինձ ասել է, որ դիմումը մուտք արեք գրասենյակ, կքննարկենք: Ի՞նչ իրավունք ունեք քննարկել օրենքի պահանջը»,- ասել է փաստաբանը: