Մոսկվան ձգտում է թուլացնել Անդրկովկասում ցանկացած լարվածություն. Ասլան Ռուբաև

Քաղաքագետ, հետխորհրդային տարածաշրջանի երկրների փորձագետ Ասլան Ռուբաևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալի հայտարարությունը, ըստ որի՝ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը։

«Միխայիլ Գալուզինի հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ, չնայած ծագող բոլոր հակասություններին՝ Մոսկվան դեռևս ցանկանում և ձգտում է լիցքաթափել ցանկացած լարվածություն Անդրկովկասի տարածաշրջանում, քանի որ, ինչպես հայտնի է, այս տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի համար։ Եվ ցանկացած զինված հակամարտություն կամ լարվածություն Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է բացասաբար ազդել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի վրա»,- ասել է Ռուբաևը։

Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում միակ պետությունն է, որն անկեղծորեն շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորմամբ։

«Ռուսաստանը, որն ունի շատ լուրջ աշխարհաքաղաքական կշիռ, միշտ ձգտում է ցանկացած լարվածություն վերածել քննարկման նորմալ հարթակի, ուստի այստեղ մենք տեսնում ենք միջնորդության և նույնիսկ հակամարտության կարգավորմանը աջակցելու որոշակի առաջարկներ, որոնք կարող են ներառել տարբեր ձևաչափեր։ Մենք պատրաստ ենք լինել բանակցությունների հարթակ, ինչպես նաև պատրաստ ենք մշակել խաղաղ համաձայնագրեր և դրանց իրականացման երաշխիքներ»,- ընդգծել է Ռուբաևը։

Մանրամասները՝ տեսանյութում: