Հայաստանը Ռուսաստանից ամենաշատ շոկոլադ գնած երկրների տասնյակում է

15 Հուլիսի 2025, 10:00

Տնտեսություն և Բիզնես

2025 թ. առաջին 4 ամիսներին Ռուսաստանն արտերկրում վաճառել է առնվազն 170,7 միլիոն դոլարի շոկոլադ։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Comtrade հարթակի տվյալների վերլուծության մեջ, որն իրականացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հիմնական գնորդները եղել են մերձավոր երկրները։

Այս ցուցակում յոթերորդ տեղը զբաղեցնում է Հայաստանը։ Նշվում է, որ Ռուսաստանից Հայաստան ռուսական շոկոլադի մատակարարման ծավալը կազմել է 5,7 միլիոն դոլար։

Առաջատարը Ղազախստանն է, որը ներմուծել է 78,3 միլիոն դոլարի ռուսական շոկոլադ։