Խամաճիկների թատրոնը միջազգային փառատոնում պարգևատրվել է ոսկե մեդալով

15 Հուլիսի 2025, 18:50

Մշակույթ

Երևանի խամաճիկների պետական թատրոնը Սանկտ Պետերբուրգում կայացած «КУКАРТ» միջազգային թատերական հեղինակավոր փառատոնում պարգևատրվել է ոսկե մեդալով: «Կառլսոն Հաուս» թատրոնի բեմում կոլեկտիվը ներկայացրել է Պ. Ի. Չայկովսկու բալետով ոգեշնչված «Կարապի լիճը» բեմադրությունը՝ ռեժիսոր Ս. Մովսիսյանի մեկնաբանությամբ:

Փառատոնը համախմբել է ավելի քան 90 ներկայացում Ռուսաստանից, Հայաստանից, Իրանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Մեքսիկայից և Բելառուսից: «КУКАРТ»-ը տիկնիկային թատրոնների համար միակ բարեգործական փառատոնն է, որն անցկացվում է 1993 թվականից և հանդես է գալիս որպես միջազգային մշակութային փոխանակման կարևոր հարթակ: