Հայաստանի երկաթուղիների կառավարումն արտապավիրակված է. Նիկոլ Փաշինյան

16 Հուլիսի 2025, 12:26

Քաղաքականություն

Հենց այսօր ՀՀ-ում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան, որոնց մի մասից գոհ ենք, մի մասից դժգոհ ենք։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ Հայաստանի երկաթուղիների կառավարումն արտապավիրակված է, նաև Զվարթնոց օդանավակայանը, ջրային համակարգը։ Դրանք, սակայն, շարունակում են մնալ ՀՀ սեփականությունը։ Փաշինյանը չի կարծում, թե այդտեղ որևէ ձևով ՀՀ ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը խախտված է։