Քիմ Քարդաշյանին Հայաստանի պատմությունը ներկայացնող հանրագիտարան են նվիրել

17 Հուլիսի 2025, 00:30

Մշակույթ

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է նվեր ստացած հայկական հանրագիտարանը՝ որպես իր արմատների նկատմամբ հարգանքի նշան։ Նա նշել է, որ այն պատմական և մշակութային մեծ արժեք ունի։

«Այս հանրագիտարանը պարզապես հիասքանչ է։ Ինձ նվիրեցին մի մեծ նմուշ, որն ընդգրկում է Հայաստանի ողջ պատմությունը՝ պայմանագրերով, քարտեզներով, կրոնական փաստաթղթերով և կարևորագույն համաձայնագրերով, որոնք արտացոլում են հայկական մշակույթի հարստությունը»,- ասել է Քարդաշյանը։

Աստղը ցուցադրել է նաև հանրագիտարանի անգլալեզու տարբերակը՝ ընդգծելով դրա մատչելիությունը լայն լսարանի համար․ «Կարծես թե այն արդեն վաճառքում է։ Այս հրատարակությունը անգլերենով պատմում է Հայաստանի պատմության մասին՝ բացատրելով, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Սա աներևակայելի կարևոր է և ոգեշնչող»։

Հիմա եթերում