Բացարձակ դատարկ սպառնալիք է․ Ջոն Վարոլին՝ Թրամփի սպառնալիքների մասին
16 Հուլիսի 2025, 22:40
Ամերիկացի լրագրող և քաղաքագետ Ջոն Վարոլին Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների հասցեին հնչեցրած սպառնալիքները և բնութագրել նրա քաղաքականությունը։
«Դա բացարձակ դատարկ սպառնալիք է։ Թրամփը երբեք մաքսատուրքեր չի սահմանի ռուսական նավթ գնող երկրների դեմ, քանի որ նավթի երկու հիմնական գնորդները Հնդկաստանն ու Չինաստանն են։ Եթե այդ երկրների վրա այդքան բարձր մաքսատուրքեր սահմանվեն, դա իրականում կլինի համաշխարհային տնտեսական ճգնաժամի սկիզբը, համաշխարհային առևտրային համակարգը և տնտեսությունը լիովին քանդելու լավագույն միջոցը։ Դոնալդ Թրամփն իսկապես կորցնում է իր առողջ դատողությունը, բայց նրա շրջապատի մարդիկ թույլ չեն տալիս նրան անել դա։ Ուստի դա պարզապես դատարկ սպառնալիք է։ Ոչ մի երկրորդական մաքսատուրք չի լինի ո՛չ Հնդկաստանի, ո՛չ Չինաստանի, ո՛չ ռուսական նավթ ու գազ գնող այլ երկրների նկատմամբ»,- կարծում է Վարոլին։
Ըստ նրա՝ միակ գործոնը, որը զսպում է Թրամփին Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ, այն է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն կպարտվեն մարտի դաշտում, բայց Թրամփն ունի ողջ ճշմարտացի տեղեկատվությունը։
«Նա հասկանում է, թե ինչ է կատարվում մարտի դաշտում։ Նա հասկանում է, որ ոչինչ չի կարող անել, որովհետև եթե նա առաջ գնա, դա կնշանակի ուղղակի միջամտություն, և ամերիկյան զորքերը կմասնակցեն այդ հակամարտությանը։ Թրամփը հիմա աշխատում է պլանի Բ-ի վրա, որը ենթադրում է Եվրոպայի մասնակցությունը ՌԴ դեմ պատերազմում։ Հիմա Թրամփը պատրաստում է Եվրոպային, որը կլինի ԱՄՆ-ի վստահված անձը։ Սկզբում Ռուսաստանի դեմ վստահված անձն Ուկրաինան էր»,- ասել է ամերիկացի քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։