Երևանը կարծում է` վարում է բազմավեկտոր քաղաքականություն. Պեսկով
17 Հուլիսի 2025, 11:00
Երևանը կարծում է, որ վարում է բազմավեկտոր քաղաքականություն, այդ թվում՝ հետաքրքրված է ՇՀԿ-ին անդամակցությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ավելի հավանական է համարում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը, քան կազմակերպությունում մասնակցության ապասառեցումը:
«Маяк» ռադիոկայանի մեկնաբանությունում Պեսկովը նշել է, որ դա Հայաստանի սուվերեն գործն է:
«Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են ՇՀԿ-ով։ Այսինքն՝ նրանք վարում են բազմավեկտոր քաղաքականություն, ինչպես իրենց է թվում», — ասել է Պեսկովը։