Հայ բռնցքամարտիկ Դենիս Դավթյանը երրորդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
17 Հուլիսի 2025, 15:40
Հայ բռնցքամարտիկ Դենիս Դավթյանը շարունակում է վստահ հաղթանակ տանել պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Լոս Անջելեսում կայացած AllStar Boxing երեկոյի ընթացքում 21-ամյա հայ մարզիկը 4-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է մարոկկացի Յունես էլ Մաջդուբին (0-2):
Դավթյանը պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշել է 2024 թվականի ամռանը և այդ ժամանակից ի վեր երեք անընդմեջ հաղթանակ է տարել՝ բոլորը վաղաժամ:
Երիտասարդ բռնցքամարտիկն ապրում և մարզվում է Գլենդելում՝ մարզիչ Ռոմա Քալանթարյանի գլխավորությամբ: Դավթյանը հանդես է գալիս առաջին կիսամիջին քաշային կարգում (մինչև 63,5 կգ), ինչը նրան յուրահատուկ մարտիկ է դարձնում իր կատեգորիայում: