EXCLUSIVE․ Alpha News-ի հարցազրույցը՝ «Սանթոս» ՖԱ-ի նախագահ Մարսելո Թեյշեյրայի հետ

17 Հուլիսի 2025, 16:10

Սպորտ

Alpha News-ը «Սանթոս»-«Ֆլամենգո» խաղից հետո բացառիկ հարցազրույց է անցկացրել «Սանթոս» ֆուտբոլային ակումբի նախագահ Մարսելո Թեյշեյրայի հետ: Նշենք, որ 1956-1974 թվականներին «Սանթոս»-ում է հանդես եկել «ֆուտբոլի արքա» Պելեն, իսկ այսօր ակումբում է խաղում բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը:

Alpha News-ի հարցին, թե ինչպես է ակումբի նախագահին հաջողվել համոզել Նեյմարին՝ շարունակել խաղալ «Սանթոս»-ում, Թեյշեյրան նշել է. «Մեր ավելի ընտանեկան հարաբերությունները կամուրջ դարձան, որ Նեյմարը հետ վերադառնա «Սանթոս» և իր խաղով ակումբին տանի հաղթանակների ճանապարհով»:

Նրա խոսքով՝ «Սանթոս»-ը հզոր և հավերժական ակումբ է, և այն պետք է շարունակի իր գոյությունը, որպեսզի նոր ֆուտբոլիստները գան, ավելի ուժեղացնեն և առաջ տանեն այն:

Ընդգծենք, որ սա առաջին բացառիկ հարցազրույցն է հետխորհրդային երկրների լրատվամիջոցների հետ, և հարցազրույցը կազմակերպելու համար շնորհակալություն ենք հայտնում Բրազիլիայի Սան-Պաուլո քաղաքի «Ռադիո Արմենիա Էթերնա» հայկական ռադիոժամի, նույնանուն ինտերնետային հեռուստաընկերության և «Հայ երիտասարդ ֆիդայիներ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Սարգիս Կարամեկյանին: