«Փյունիկ»-ը դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլ
17 Հուլիսի 2025, 22:00
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ:
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկ»-ը հինգ անպատասխան գնդակ ուղարկեց Սան Մարինոն ներկայացնող «Տրե Ֆրիորի»-ի դարպասը:
Երևանյան ակումբի կազմում աչքի ընկան Օտուբանջոն (դուբլ), Ալեմոն ու Նուբիսին, մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ մրցակցի թիմի ֆուտբոլիստը: