«Աերոֆլոտ»-ը և «Ռոսիա»-ն դեպի Գյումրի կանոնավոր չվերթներ կիրականացնեն

18 Հուլիսի 2025, 14:02

Տնտեսություն և Բիզնես

«Ռոսավիացիա»-ն «Աերոֆլոտ» ավիաընկերությանը և նրա դուստր ձեռնարկություն «Ռոսիա»-ին թույլատրել է դեպի Գյումրի քաղաք կանոնավոր չվերթներ իրականացնել։ «Աերոֆլոտ»-ը չվերթներ կիրականացնի Միներալնիե Վոդիից, իսկ «Ռոսիա»-ն՝ Սոչիից։ Յուրաքանչյուր ընկերության թույլատրվում է շաբաթական մինչև յոթ չվերթ իրականացնել։

Ներկայումս Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը սպասարկում է միայն «Պոբեդա» ավիաընկերության չվերթները, որը նույնպես մտնում է «Աերոֆլոտ» խմբի մեջ։ Թռիչքներն իրականացվում են Մոսկվայից։

Հիմա եթերում