Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում բնակարանաշինության ծավալների աճի առաջատարն է
19 Հուլիսի 2025, 13:52
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ 2025 թվականի հունվար-ապրիլին ԵԱՏՄ երկրներում բնակարանաշինության ընդհանուր ծավալը կազմել է 45.5 միլիոն քառակուսի մետր, ինչը 6.3%-ով ավելի է՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Ամենամեծ աճը գրանցվել է Հայաստանում. բնակարանաշինության ծավալներն ավելացել են 1.6 անգամ կամ 53.6%-ով։ Ղրղզստանում ծավալներն աճել է 22.2%-ով, Բելառուսում՝ 12.1%-ով, Ղազախստանում՝ 6.8%-ով, իսկ Ռուսաստանում՝ 5.7%-ով։