Լևոն Արոնյանը Լաս Վեգասի մրցաշարում հաղթել է Մագնուս Կարլսենին

18 Հուլիսի 2025, 15:46

Սպորտ

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս է եկել Լաս Վեգասում անցկացվող «Freestyle Grand Slam Las Vegas» մրցաշարի հիմնական փուլ՝ որակավորման փուլում հաղթելով աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենին։

Արոնյանը երկու պարտիայից բաղկացած կայծակնային խաղում հաղթելուց հետո կպայքարի մրցաշարում հաղթանակի համար։ Freestyle Grand Slam մրցաշարի մրցանակային ֆոնդը 750.000 դոլար է։ Առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 200.000 դոլար, 2-րդ տեղ զբաղեցրածը 140.000 դոլար, 3-րդը 100.000 դոլար։

Հայ շախմատիսը կմրցի գրոսմայստերներ Պրագնանանդա Ռամեշբաբուի, Նոդիրբեկ Աբդուսատտորովի և Ժավոխիր Սինդարովի հետ։