Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթեց Արջուն Էրիգայսիին

19 Հուլիսի 2025, 12:58

Սպորտ

Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթեց Արջուն Էրիգայսիին: Այս մասին հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։

Եզրափակչում Լևոն Արոնյանը կմրցի Հանս Մոկե Նիմանի հետ:

Եզրափակչի առաջին խաղը կմեկնարկի հուլիսի 20-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին: