Ալիևը դրական է գնահատել Փաշինյանի հայտարարությունը և կրկին հնչեցրել խաղաղության պայմանները
19 Հուլիսի 2025, 19:30
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դրական է գնահատել Աբու Դաբիում հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, թե «Լեռնային Ղարաբաղն ավելի շուտ պետք է Ադրբեջանի մաս ճանաչեր»։
Ելույթ ունենալով Ստեփանակերտում կայացած մեդիաֆորումին՝ Ալիևը նշել է, որ ինքը բազմիցս բարձրացրել է այդ հարցը Փաշինյանի հետ տարբեր տարիների կայացած զրույցներում։
Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը կրկին հավելյալ պայմաններ է առաջ քաշել՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը և համաձայնել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջնական լուծարմանը։ Ալիևի խոսքով՝ միայն դրանից հետո հնարավոր կլինի անցնել խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը և հետագա ստորագրմանը։