Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել «Պարի ՆՆ»-«Կրասնոդար» արտագնա խաղում
20 Հուլիսի 2025, 21:19
«Կրասնոդար»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի առաջնության 2025/2026 մրցաշրջանի 1-ին տուրի՝ Կազանում կայացած խաղում, որում հանդիպել են «Պարի ՆՆ»-ն ու «Կրասնոդար»-ը։
«Կրասնոդար»-ը հաղթում է 3: 0 հաշվով:
40-րդ րոպեին կիսապաշտպան Սպերցյանի փոխանցումից հետո պաշտպան Դիեգո Կոստան բացել է խաղի հաշիվը: 65-րդ րոպեին «Պարի ՆՆ»-ն-ի պաշտպան Վիկտոր Ալեքսանդրովը գնդակն ուղարկել է սեփական դարպասը: Իսկ 68-րդ րոպեին կիսապաշտպան Սպերցյանը հաշիվը դարձրել է 3։0։