Կոնստանտին Զատուլինն ի պաշտպանություն Գարեգին 2-րդի դիմում է ստորագրել
21 Հուլիսի 2025, 18:52
Եվրոպայի հայկական ասոցիացիաների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը պաշտոնական նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որում դատապարտել է Հայ Առաքելական եկեղեցու վրա Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող ճնշումները։ Նամակում խոսվում է հոգևորականության անօրինական ձերբակալությունների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա հարձակման և Կաթողիկոսին ձերբակալելու փորձի մասին:
Դիմումը ստորագրողներից մեկը ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի Պետդումայի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն է։
Նամակը ստորագրել են նաև հասարակական գործիչներ Մեծ Բրիտանիայից, Սլովակիայից, Սերբիայից, Մոլդովայից, Ռուսաստանից և Գերմանիայից։


