Արոնյանը Freestyle Chess Grand Slam մրցաշարում հաղթելու համար ստացել է 200 հազար դոլար

21 Հուլիսի 2025, 12:00

Սպորտ

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Լաս Վեգասում կայացած Freestyle Chess Grand Slam Las Vegas մրցաշարի եզրափակչում առավելության է հասել ամերիկացի շախմատիստ Հանս Մոկե Նիմանի նկատմամբ և դարձել մրցաշարի հաղթող:

Իր հաղթանակի համար նա ստացել է 200 000 դոլար։

Մրցաշարի ընթացքում՝ մինչև եզրափակիչ դուրս գալը, Արոնյանը տպավորիչ հաղթանակներ է տարել Մագնուս Կառլսենի, Հիկարու Նակամուրայի և Արջուն Էրիգայսիի նկատմամբ։ Կառլսենը և Նիմանը ստացել են համապատասխանաբար 100 հազար և 140 հազար դոլար։

«Շատ ուրախ եմ Լաս Վեգասի Freestyle Chess Grand Slam-ում հաղթելու համար։ Նշելու ժամանակն է։ Շնորհակալություն եմ հայտնում ընտանիքիս, ընկերներիս և երկրպագուներիս: Միշտ առաջ»,- գրել է Արոնյանը: