Իրանի դիրքորոշումը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ մնում է անփոփոխ. Բաղայի
21 Հուլիսի 2025, 17:10
Իրանի դիրքորոշումը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ մնում է անփոփոխ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները:
«Նոր անցակետերի ստեղծումը չպետք է խաթարի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները կամ ազդի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության վրա»,- ասել է նա: