Դավիթ Ղազինյանին ազատելու մասին տեղեկություն չկա․ ՀԷՑ մամուլի խոսնակ

21 Հուլիսի 2025, 18:31

Տնտեսություն և Բիզնես

ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանին ազատելու մասին այս պահին տեղեկություն չկա: Այս մասին Armenia Today-ին ասել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։ Նա նշել է, որ նորություն ունենալու դեպքում կհայտնեն։

Ավելի վաղ Civic.am-ը գրել էր, որ ՀԷՑ-ում պետության կողմից նշանակված ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ Պետրոսյանը չէր բացառել, որ աշխատանքից կարող են ազատվել ՀԷՑ-ի թոփ-մենեջմենթի ներկայացուցիչները։ Նա հայտարարել էր, որ «Ղազինյանը ձև չունի» մնալու իր պաշտոնին, քանի որ մեկն է նրանցից, ով ընկերությունն «այս վիճակին է հասցրել»։ Ղազինյանը լրագրողներին ասել էր, որ չի պատրաստվում հրաժարականի դիմում գրել։