Մարիամ Մերաբովան ջազային տրամադրություն կպարգևի Սանկտ Պետերբուրգի փառատոնին

22 Հուլիսի 2025, 19:45

Մշակույթ

Հուլիսի 22-ին բաց երկնքի տակ անցկացվող «Saint Petersburg Jazz Festival» 2-րդ փառատոնի շրջանակում, ելույթ կունենա հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան:

«Սա ավելին է, քան համերգը՝ ջազի տոն է, որտեղ հանդիպում են քնքշությունն ու ուժը, իմպրովիզացիայի ազատությունն ու մարդկային հույզերի ջերմությունը։ Շատ եմ ուզում, որ հանդիսատեսը ոչ թե պարզապես լսի մեզ, այլ ապրի յուրաքանչյուր նոտան», — ելույթից առաջ գրել է Մերաբովան։

Նրա ծրագիրը խոստանում է լինել վառ և հագեցած։

Հիմա եթերում