Էդգար Սևիկյանը բացառիկ տաղանդ ունի. «Ֆերենցվարոշ»-ի գլխավոր մարզիչ

22 Հուլիսի 2025, 16:30

Սպորտ

«Ֆերենցվարոշ» ՖԱ-ի գլխավոր մարզիչ Ռոբի Քինը «Նոա»-ի հետ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին և խոսել հայ ֆուտբոլիստ, հունգարական ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի մասին:

«Էդգար Սևիկյանը բացառիկ տաղանդ ունի։ Երբ ես գլխավորեցի թիմը, նա այնտեղ չէր, բայց նրա վերադարձից հետո մենք բաց և անկեղծ զրույց ունեցանք։ Նրա խաղաոճն ինձ շատ դուր է գալիս․ նա տեխնիկապես պատրաստված է, և կարող է դառնալ թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Էդգարն, ինչպես մյուս նորեկները, հիանալի կերպով ինտեգրվել է թիմին և պատրաստ է դուրս գալ խաղադաշտ», — ասել է նա։

Հիմա եթերում