Հայ աղջիկները 7 մեդալ են նվաճել բռնցքամարտի Մ15 Եվրոպայի առաջնությունում

28 Հուլիսի 2025, 10:10

Սպորտ

Խաչիկ Խաչատրյանի գլխավորած ընտրանին ավարտել է մրցելույթները Սերբիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում՝ նվաճելով 4 արծաթ և 3 բրոնզ։ Այս մասին հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Էլեն Բաղդասարյանը (36կգ), Եվա Գրիգորյանը (46կգ), Կարինե Դալլաքյանը (51կգ) և Ամալյա Ավագյանը (64կգ) դարձել են առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Վանեսա Գևորգյանը (40կգ), Լիզա Կարճիկյանը (54կգ) և Լյուսի Չիֆլիկյանը (57կգ) կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին։

Հիմա եթերում