Հայաստանի բասկետբոլի Մ18 աղջիկների հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն

28 Հուլիսի 2025, 17:30

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկան աղջիկների հավաքականը նվաճել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության արծաթե մեդալներ։ Եզրափակիչ խաղում հայ բասկետբոլիստուհիները 60:63 հաշվով զիջել են Վրաստանի թիմին։

Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել 18-ամյա Սեդա Գաբրիելյանը, ով ընդգրկվել է Մ18 Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հավաքականում։