Հայաստանը զարմացնում է մշակութային, պատմական և բնական գանձերի գրավիչ բազմազանությամբ․ «Tourexpi»

29 Հուլիսի 2025, 14:35

Մշակույթ

Գերմանական հեղինակավոր «Tourexpi» պարբերականը պատմել է Հայաստանի մասին, որը «շատ ավելին է, քան պարզապես զբոսաշրջային ուղղություն Հարավային Կովկասում»։

«Այս երկիրը զարմացնում է մշակութային, պատմական և բնական գանձերի գրավիչ բազմազանությամբ… Հնագույն գինու մառանների և ժամանակակից ճոպանուղիների ֆոնին բացահայտվում է մի ազգի կերպար, որը պահպանում է իր յուրահատկությունը և միաժամանակ բաց է նորարարությունների և առաջընթացի համար»,- գրում են հոդվածի հեղինակները՝ հատուկ շեշտելով տեղի տեսարժան վայրերը, այդ թվում՝ Արենու գինեգործարանը, «Տաթևի թևեր» ճոպանուղին, ինչպես նաև բազմաթիվ խաչքարերն ու շատրվանները: