Պատանի շախմատիստները հաղթանակով են ավարտել Կրետեի մրցաշարը

29 Հուլիսի 2025, 16:05

Սպորտ

Հայկական պատվիրակությունը Հունաստանի Կրետե կղզուց վերադարձել է պարգևներով՝ մասնակցելով «18-րդ Պալեոխորա» միջազգային հեղինակավոր մրցաշարին:

Մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարում փայլուն է հանդես եկել Ալիսա Պետրոսյանը՝ դառնալով չեմպիոն, և Արիանա Չիլինգարյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր: Մինչև 10 տարեկան տղաների պայքարում երկրորդ տեղը զբաղեցրել է Միքայել Սարգսյանը՝ 9-ից վաստակելով 6,5 միավոր:

«B մրցաշարում» բրոնզե մեդալ է նվաճել Լիլիթ Կասինյանը՝ 9-ից վաստակելով 7,5 միավոր: Արտյոմ Ստեփանյանն աչքի է ընկել մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում՝ գրավելով երրորդ տեղը:

«А» մրցաշարում գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը 7,5 միավորով երրորդն է, իսկ միջազգային վարպետ Վահե Դանիելյանը 7 միավորով չորրորդն է:

Հիմա եթերում