Լաս Վեգասում Լևոն Արոնյանը ֆենոմենալ հաղթանակ տարավ. Ռոբերտ Գասպարյան
30 Հուլիսի 2025, 11:42
Լաս Վեգասում կայացած «Freestyle Chess Grand Slam» մրցաշարի ժամանակ Լևոն Արոնյանը ցույց տվեց վերջին տարիներին իր լավագույն խաղը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը:
«Լաս Վեգասում Լևոն Արոնյանի հաղթանակն ուղղակի ֆենոմենալ է: Այսօր նա ԱՄՆ 4-րդ ուժեղագույն շախմատիստն է: Ցանկալի է, որ Լևոն Արոնյանը զարգացնի հաջողությունը նաև ԱՄՆ-ում ընթացող American Cup մրցաշարում, որում նա հաղթանակ է տարել նախորդ տարի»,- նշել է Ռոբերտ Գասպարյանը:
Նրա խոսքով՝ Լևոն Արոնյանը համաշխարհային դասակարգման աղյուսակում 14-րդն է: Նա վստահություն է հայտնել, որ Լևոն Արոնյանը կվերականգնի ժամանակին ունեցած մարզական վիճակն ու դիրքերը:
Անդրադառնալով Լևոն Արոնյանի հաղթանակից հետո հնչող քննադատություններին, թե նա հադես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, Ռոբերտ Գասպարյանը նշել է. «Իշխանությունները՝ մուրճը վերցրած, քննադատում են այն ամենը, ինչը քրտինքով ձեռք է բերվել: Նույնը վերաբերում է սպորտին: Քննադատում էին նաև Հենրիխ Մխիթարյանին, Արթուր Ալեքսանյանին: Այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք շախմատում, կապել նախկին իշխանությունների հետ, համարում եմ ամենակոպիտ սխալներից մեկը»:
Մանրամասները՝ տեսանյութում: