Եվրոպական կառույցները դեռ աչք են փակում Փաշինյանի «բեսպրեդելի» վրա. Տիգրան Քոչարյան
30 Հուլիսի 2025, 12:38
Եվրոպական կառույցները պետք է գնան իրենց որոշումների հետևից, բայց դեռևս աչք են փակում Փաշինյանի «բեսպրեդելի» վրա, քանի որ նա դեռևս համարվում է իրենց դրածոն: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը:
«Այն, որ Փաշինյանը գնում է վա-բանկ, դա էլ է հասկանալի, քանի որ եթե նահանջի, իր աջակիցների մոտ խնդիր կառաջանա, կստացվի, որ նա այն հզոր Փաշինյանը չէ, ով ինչ ուզում՝ անում է»,- նշել է Տիգրան Քոչարյանը՝ հավելելով, որ Փաշինյանը կգնա մինչև վերջ՝ թքած ունենալով Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի վերաբերյալ եվրոպական արբիտրաժի որոշման վրա:
Ըստ նրա՝ Եվրոպան ՀԷՑ-ը դիտարկում է որպես ռուսական ակտիվ, իսկ այն ամենն, ինչ կարելի է Ռուսաստանից խլել, նրանց համար հոգեհարազատ է:
Խոսելով եկեղեցու դեմ հնարավոր գրոհի մասին՝ Տիգրանը Քոչարյանը ընդգծել է մի քանի գործոն:
«Նախ, որքան էլ զավեշտալի է, առաջին գործոնը արձակուրդն է: Այսինքն՝ կա մաշվածության հարց: Պետք է շունչ քաշեն, մարսեն պարգևավճարները: Բացի այդ, Փաշինյանը տեսնում է, որ սա ցավոտ թեմա է, որը տրիգեր է առաջացնում՝ մարդկանց ջղայնացած փողոց հանելու համար: Նա պետք է հասկանա՝ կարող է դա մարսել, թե՝ ոչ»,- ասել է Տիգրան Քոչարյանն՝ ավելացնելով, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ դուրս գալով Փաշինյանը չի կարող լուծել եկեղեցու հարցը, քանի որ կաթողիկոսը և վեհարանը կարող են տեղափոխվել այլ երկիր և կառավարել եկեղեցին: «Դա նրան ոչինչ չի տա»,- հավելել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: