Այվազովսկու ծննդյան 208-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Թեոդոսիայում
30 Հուլիսի 2025, 23:00
Աշխարհահռչակ հայ ծովանկարիչ, կոլեկցիոներ և բարերար Հովհաննես Այվազովսկու ծննդյան 208-ամյակի առթիվ Թեոդոսիայում բացվել է «Աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը» խորագրով ցուցահանդեսը։
Այն ընդգրկում է նկարչի վաղ շրջանի ստեղծագործությունների գրաֆիկական աշխատանքները։ Հեղինակը դրանք բերել է 1845-1860-ական թվականներին Սև և Միջերկրական ծովերով իր ճանապարհորդություններից։
Ցուցահանդեսն անցկացվում է Թեոդոսիայում Այվազովսկու անվան պատկերասրահում, որտեղ պահվում է նկարչի ստեղծագործությունների աշխարհի ամենամեծ հավաքածուն, այդ թվում՝ նրա 276 նկարները:
Այվազովսկին Ռուսական կայսրության միակ նկարիչն է, որն արժանացել է «Իրական գաղտնի խորհրդական» կոչմանը։ Այս կոչումը (բանակում դրան համապատասխանում էին լիակատար գեներալի և ծովակալի կոչումները) նկարիչը ստացել է Նիկոլայ II-ից 1895 թվականին: