Հայաստանն՝ իդեալական վայր մշակութային և արկածային զբոսաշրջության համար. «EXCLUSIV»

31 Հուլիսի 2025, 10:10

Մշակույթ

Գերմանական առաջատար զբոսաշրջային «EXCLUSIV» պարբերականը Հայաստանը ներկայացրել է որպես մշակութային և արկածային զբոսաշրջության հայտնի ուղղություն։

Հոդվածում Հայաստանը ներկայացված է որպես բազմաթիվ վանքերով, գրավիչ բնությամբ և անկեղծ հյուրընկալությամբ երկիր։

Լրագրողներն հատուկ ընդգծում են երկրի արագ զարգացող զբոսաշրջային ենթակառուցվածքները, հայկական խոհանոցի ինքնատիպությունը և տեղի բնակիչների անմիջական ջերմությունը։