«Փյունիկ»-ի կանանց թիմը հաղթել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին խաղում

31 Հուլիսի 2025, 14:10

Սպորտ

Երևանի «Փյունիկ»-ի կանանց թիմը հաջողությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը՝ 1:0 հաշվով առավելության հասնելով բուլղարական «ՆՍԱ Սոֆիա»-ի նկատմամբ:

Հանդիպման միակ գոլը 91-րդ րոպեին խփել է Վերոնիկա Ասատրյանը՝ թիմին բերելով կարևոր երեք միավոր:

Հաջորդ հանդիպումը «Փյունիկ»-ը կանցկացնի օգոստոսի 3-ին՝ մրցելով «Լյուբոտեն»-«Ռունավիկ» զույգի հաղթողի հետ: