Սարգիս Սարգսյանը՝ սահմանափակ կարողություններով անձանց աշխարհի առաջնության հաղթող

31 Հուլիսի 2025, 16:40

Սպորտ

ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 2025 թվականի Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության չեմպիոն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան։

Սարգիս Սարգսյանը, չկրելով ոչ մի պարտություն, հնարավոր 9 միավորից վաստակել է 7.5–ը:

Հիշեցնենք, որ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի առաջնությունն անցկացվել է Հնդկաստանի Գոա քաղաքում։ Մրցաշարին մասնակցել են 17 երկրների 97 շախմատիստներ։